Կյանքը լիմիտ է.
ինչ որ տեսնում ենք,
ինչ որ լսում ենք...
ինչ վայելում ենք
ու տառապում ենք:
Կյանքը լիմիտ է.
հասցրեք վայելել
սիրելիների
ներկայությունը
ու սիրելով էլ
հրաժեշտ տվեք
լույսն առավոտի
ու երեկոյի
կտավը մութի:
Կյանքը լիմի՜տ է.
օդը շնչելու,
ռիթմը թոքերի,
թվաքանակը
սրտի. ապրելու
թփրտազարկի...
Հողը,
Երկիրը
բայց լիմիտ չունեն:
Մեր ժպիտները,
խենթություններն
ու նվիրումը,
մեր արցունքները,
անսահման սերը,
լացը մերժումի,
հիշողությունն
ու մոռացումը:
Պատրանք ու պատիր,
մեկտեղված ցնորք,
որ հորինվել է
մեզնից շատ առաջ,
և հորինում ենք
մեզանից հետո՝
անժամանակը
ու ժամանակը
խառնելով իրար
մեր իսկ ձեռքերով:
Կյանքը լիմիտ է.
միամիտ նվեր
բոլոր-բոլորին,
չհասկացվող ու
չգնահատվող,
և մենք չգիտենք
սահմանաչափը
մեր իսկ սեփական
հորինվածքների:
21.03.2025
Վահունի Հովակիմյան